09/02/2018 14:32
Հնդկաստանը Google-ին տուգանել է 21 մլն դոլարով որոնման արդյունքների խեղաթյուրման համար
Որոնման արդյունքների խեղաթյուրման համար Հնդկաստանը Google կորպորացիային տուգանել է 21 մլն դոլարով, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Հնդկաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գտնում է, որ ընկերությունը չարաշահել է իր գերիշխող դիրքը համացանցային որոնման շուկայում:
«Google-ը ճանաչվել է որպես որոնման խեղաթյուրման պրակտիկա կիրառող՝ այդպիսով վնասելով ինչպես իր մրցակիցներին, այնպես էլ օգտագործողներին», - նշվում է հանձնաժողովի հայտարարության մեջ:
Կորպորացիան տուգանքը պետք է վճարի 60 օրվա ընթացքում: