09/02/2018 18:31
Սադոյանը հանդիպել է Վրաստանի ՊԱԾ պետի հետ
Փետրվարի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրիի հետ, տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից։
Ըստ աղբյուրի, հանդիպմանը կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել հետագա գործակցության ծրագրերին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։