09/02/2018 14:52
Օլիմպիական օբյեկտներում աշխատում է 85 ռոբոտ (Տեսանյութ)
Փհենչհանի օլիմպիական օբյեկտներում ներգրավված է 85 ռոբոտ: Ինչպես հայտնել է ТАСС-ը, խաղերի ժամանակ նրանք հանդես են գալու տարբեր գործառույթներով:
Ուղեկցող-ռոբոտները տեղեկացնելու են մրցույթների օրակարգի մասին, իսկ գլխավոր մամուլի կենտրոնում ըմպելիքներ են բաժանելու: Օբյեկտներում աշխատելու են նաև ռոբոտ հավաքարարներ:
Կան նաև հանդիսատեսներին զվարճացնող մեքենաներ, օրինակ, գրաֆիթիի վարպետներ:
Ընդհանուր առմամբ, Խաղերում ներկայացվել է ռոբոտ օգնականների 11 տեսակ: