13/02/2018 19:27
Պակիստանը ճանաչել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից արգելված ահաբեկչական խմբավորումների ցուցակները
Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը հաստատել է 1997 թվականի ահաբեկչության դեմ պայքարի օրենքում կատարված ուղղումները, որոնք երկրի իշխանություններին իրավունք են տալիս սահմանափակիչ միջոցներ կիրառել այն անձանց և խմբավորումների նկատմամբ, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչվել են ահաբեկչական, հայտնում է РИА Новости-ը:
Ինչպես գրել է Dawn թերթը, համապատասխան որոշումը պետության ղեկավարն ստորագրել է անցած շաբաթվա վերջին: Փոփոխություններին համապատասխան՝ այսուհետև իրավասու մարմիններն օժտված են լիազորություններով սառեցնելու բանկային հաշիվները և կնիք դնելու ենթադրյալ ահաբեկիչներին պատկանող շենքերի վրա: