15/02/2018 19:31
Ավստրալիայի վարչապետն արգելել է նախարարներին սեռական հարաբերություններ ունենալ ենթակաների հետ
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը որոշել է ավտրալական կառավարության անդամներին պաշտոնապես արգելել սեռական հարաբերություն ունենալ ապարատի աշխատակիցների հետ, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:
Վարքի կանոնների փոփոխման որոշումը կայացվել է վերջերս տեղի ունեցած սեքսի սկանդալից հետո: Պարզվել է, որ փոխվարչապետ Բարնաբի Ջոյսը, որն արդեն 24 տարի է ամուսնացած է, սիրային կապի մեջ է եղել ապարատի աշխատակցուհու հետ:
«Նախարարները՝ անկախ նրանից, ամուսնացած են, թե ոչ, չպետք է ինտիմ հարաբերություններ ունենան այլ աշխատակիցների հետ: Եվ բոլորը գիտեն, որ դա լավ բանի չի հանգեցնում», - ասել է Թյորնբուլը: