20/02/2018 18:48
Լեհաստանը որոշել է ցանկապատ կառուցել Ուկրաինայի և Բելառուսի սահմանի ամբողջ երկայնքով
Լեհաստանը վճռական է տրամադրված երկրում խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածման դեմ պայքարի հարցում, որի կրիչներ են հանդիսանում Ուկրաինային և Բելառուսին սահմանակից շրջաններում ապրող վարազները: Այդ վտանգավոր հիվանդությունից ազատվելու համար երկիրը որոշել է ցանկապատ կառուցել սահմանի ամբողջ երկայնքով, հայտնում է ТАСС-ը:
Ինչպես հայտնել է Լեհաստանի գյուղատնտեսության նախարար Քշիշտոֆ Յուրգելը, այդ նախագիծը երկրի բյուջեին կարժենա մոտ 42 միլիոն դոլար: Նախարարի խոսքով՝ այժմ ավարտվում են նախագծի շուրջ աշխատանքները և մինչև մարտի վերջ այն կդրվի խորհրդարանի ստորին պալատի՝ Սեյմի քննարկմանը:
Դեռ տեղեկություններ չկան, թե ինչ տեսք է ունենալու այդ ցանկապատը: Նշվում է, որ Սեյմի կողմից օրենքի ընդունումից հետո կհայտարարվի նախագծի իրականացման տենդեր:
Նախարարի խոսքով՝ Լեհաստանը բանակցություններ է վարում Եվրամիության հետ՝ նախագծի և վիրուսից ագարակները պաշտպանելու հետ կապված միջոցառումների համար ֆինանսավորում ստանալու նպատակով: