20/02/2018 13:08
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում առաջադրվել է Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում ՀՀ նախագահի հաստատմանն է ներկայացվել Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունը:
Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ Արդարադատության խորհուրդում, Aysor.am-ին ասաց ՀՀ Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:
Հունվարի 25-ին Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանի որոշմամբ, Ռուբեն Վարդազարյանը նշանակվել էր նոր ձևավորված Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդազարյանը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահն էր։