26/02/2018 19:00
Հնդկաստանը շուրջօրյա դիտարկում իրականացնող անօդաչու է փորձարկել
Հնդկաստանն անցկացրել է Rustom-2 նոր անօդաչու թռչող ապարատի հաջող փորձարկում: Այն կարող է օդում առաջադրանքներ կատարել մինչև 24 ժամ տևողությամբ, РИА Новости-ին հայտնել է աղբյուրը Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունում:
«Փորձարկումն անցել է նախօրեին` Քառնաթաքայի նահանգի Չիթրադուրգայի օշրջանում: Բոլոր ցուցանիշները նորմայի շրջանակներում են», - պատմել է գործակալության զրուցակիցը:
Rustom-2-ը նախատեսված է տվյալների շուրջօրա հավաքման, հակառակորդի դիրքերի տեղազննության և հսկման համար` ինչպես ձեռքի, այնպես էլ ավտոմատ ռեժիմներով:
Անօդաչուի թռիչքի բարձրությունը շուրջ 6,7 կիլոմետր է, արագությունը՝ ժամում մոտ 280 կիլոմետր: