12/03/2018 12:54
Նյու Յորքում ուղղաթիռի վթարի զոհերի թիվը հասել է հինգի (Տեսանյութ)
Նյու Յորքում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացածների թիվը հասել է 5-ի, հայտնում է NBC հեռուստաընկերությունը` հղում անելով տեղական իշխանություններին, փոխանցում է «Интерфакс»-ը:
Հաղորդվում է, որ 2 մարդ մահացել է տեղում, 3-ը՝ հիվանդանոցում: Ավելի վաղ Fox News-ը հայտնել էր, որ վթարի հետևանքով առնվազն 2 մարդ է մահացել:
Ուղղաթիռը վթարի էր ենթարկվել կիրակի երեկոյան Իսթ-Րիվեռում: Ուղղաթիռում ընդհանուր առմամբ 6 մարդ կար: Օդաչուն կարողացել է լողալով ինքնուրույն լքել ուղղաթիռը: