14/03/2018 18:32
Նալբանդյանը Քրիստիան Յուլի է ներկայացրել ԼՂ իմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը
Մարտի 14-ին Կոպենհագենում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի փոխխոսնակ Քրիստիան Յուլի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանացագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունները՝ կարևորելով այս ուղղությամբ միջազգային հանրության համատեղ ջանքերը։
Նախարար Նալբանդյանը զրուցակցին տեղեկացրել է սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի անցման մասին:
Հանդիպման օրակարգում էին տարբեր բնագավառներում հայ-դանիական փոխգործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հիմնախնդիրներ:
Էդվարդ Նալբանդյանը Դանիայի խորհրդարանի ղեկավարի տեղակալին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը: