14/03/2018 11:11
Թիլերսոնը պաշտոնապես հրաժարական կտա մարտի 31-ին
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից ազատված Ռեքս Թիլերսոնն լիազորությունները կփոխանցի իր հաջորդողին մարտի 31-ին, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Որպես պետքարտուղարի իմ լիազորություններն ավարտվելու են մարտի 31-ի կեսգիշերին», -ասել է նա՝ ելույթ ունենալով պետքարտուղարությունում:
Նա փոխանցել է գործերն իր տեղակալ Ջոն Սալլիվանին, որը ժամանակավորապես իրականացնելու է պետքարտուղարի պարտականությունները:
«Ամենակարևորը կանոնավոր և սահուն անցում ապահովելն է այն ժամանակ, երբ երկիրը դեռ բախվում է քաղաքականության և ազգային անվտանգության լուրջ խնդիրների հետ», - ասել է Թիլերսոնը: