14/03/2018 14:40
Ֆիլիպինները հայտարարել են Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Ֆիլիպինները չեղարկում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) աշխատանքներում իրենց երկրի մասնակցությունն ապահովող Հռոմի կարգավիճակը, հայտարարել է նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով ABS-CBN հեռուստաալիքին:
Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով Ֆիլիպինների վարչակազմի ներկայացուցչին, հաղորդում էին, որ ՄՔԴ-ն հայտնել է երկրի իշխանություններին Դուտերտեի նկատմամբ հնարավոր հետաքննության մասին՝ թմրամիջոցների դեմ պայքարի իր քաղաքականության հետ կապված:
«Ես՝ որպես Ֆիլիպինների Հանրապետության նախագահ, հայտարարում և տեղեկացնում եմ, որ Ֆիլիպինները չեղարկում են Հռոմի իրենց կարգավիճակը. որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես», - նշվում է նախագահի հայտարարության մեջ: Նախագահի խոսքով՝ այս կարգավիճակը կիրառելի չէ Ֆիլիպպինների համար, քանի որ երկիրը դուրս է գալիս ՄՔԴ-ից՝ «պայմանագրին միանալիս տեղ գտած խաբեության» պատճառով:
Որոշման վերանայման համար առիթ են դարձել և նրա վարչակազմի դեմ ուղղված «աննախադեպ և սադրիչ մեղադրանքները», որոնք «ծրագրված էին ՄԱԿ-ի պաշտոնյաների կողմից», նաև՝ ՄՔԴ-ի նախագահին «անմեղության կանխավարկածի և պատշաճ գործընթացի խախտման համար դատարանի առջև կանգնեցնելու» փորձը: