16/03/2018 13:21
ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել հայտնի սերիական մարդասպանին
ԱՄՆ Ջորջիա նահանգում մահապատժի է ենթարկվել ամերիկացի հայտնի սերիական մարդասպան Կառլթոն Գերին, որը հայտնի է որպես «գուլպայով խեղդամահ անող», հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով WRBL հեռուստաալիքին:
Դատավճիռն իրականացվել է մահացու ներարկման միջոցով: Գերին մահապատժի է դատապարտվել 1986 թվականին տարեց կանանց բռնաբարության և սպանության մեղադրանքներով: Նշվում է, որ նա հրաժարվել է վերջին ընթրիքից:
Դեկտեմբերին սերիական մարդասպան Չարլզ Մենսոնն ԱՄՆ բանտում մահացել էր 83 տարեկանում սրտի կանգի և հաստ աղիի տարածված քաղցկեղի բարդությունների հետևանքով:
Մենսոնը, որը մարդասպանների «Ընտանիք» «կոմունայի» ղեկավարն էր, ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1969 թվականի ամռանն իր բարեկամի՝ Գերի Հինմենի սպանության համար: Նույն տարվա օգոստոսին Մենսոնի խմբավորման անդամները սպանել էին ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջը՝ Շերոն Թեյթին, որն այդ պահին 8-ամսական հղի էր: