19/03/2018 14:32
Չինաստանի խորհրդարանը հաստատել է երկրի կառավարության նոր կազմը
13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի առաջին նստաշրջանի պատգամավորները հաստատել են ՉԺՀ-ի Պետխորհրդի նոր կազմը: Ինչպես իրադարձությունների վայրից հայտնել է ТАСС-ի թղթակիցը, բարենորոգված կաբինետի նորացված կադրային կազմը օրենսդիրների քննարկմանն է ներկայացրել կիրակի կառավարության ղեկավար հաստատված Լի Կեցյանը:
Պետխորհրդի առաջին փոխվարչապետի պաշտոնն ստացել է Շանհայի կուսակցական կոմիտեի նախկին ղեկավար, Քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Խան Չժեն:
Կառավարության ղեկավարի մյուս տեղակալներն են դարձել Քաղբյուրոյի անդամներ Հու Չունհուան և Լու Հեն: Սպասվում է, որ վերջինս փոխվարչապետ պաշտոնում կղեկավարի նախարարների նոր կաբինետի ֆինանսատնտեսական հատվածի գործունեությունը:
ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամներ են դարձել արտաքին գործերի նախարար Վան Ին, պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն, Պետխորհրդի քարտուղար Սյաո Ցզեն և հասարակական անվտանգության նախարար Չժաո Կեչժին:
Վերջին 16 տարվա ընթացքում Չինաստանի ժողովրդական բանկը գլխավորած Չժոու Սյաոչուանը Պետխորհրդում կատարված վերջին վերադասավորումների արդյունքում լքել է իր պաշտոնը: Այդ պաշտոնում նրան փոխարինել է նրա նախկին տեղակալ Ի Գանը: