28/03/2018 10:44
ՀՀ սպառազինության գնումների մեկ քառորդը կազմելու է ներքին արտադրանքի գնումները. Դավիթ Փախչանյան
ՀՀ կողմից սպառազինության գնումների մեկ քառորդը կազմելու է ներքին արտադրանքի գնումները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը։
Նա ընդգծեց, որ սա նաև հաշվի առնելով ռուսական կողմից տրամդրվող վարկով սպառազինության գնումները։
Ինչ վերաբերում է հայկական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի հնարավոր արտահանմանը, Դավիթ Փախչանյանը նշեց, որ այս շուկա մուտք գործելը բավականին բարդ է ու ժամանակատար։
«Սա կապված է, իհարկե, նաև այն բանի հետ, թե երբ կկարողանանք մեր արտադրանքի դեպքում անցնել սերիական արտադրության», - ասաց Դավիթ Փախչանյանը։