03/04/2018 18:42
ՌԴ-ի և Թուրքիայի զինուժերի գլխավոր շտաբների պետերը բանակցություններ են անցկացրել Անկարայում
Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարներ Վալերի Գերասիմովը և Խուլուսի Աքարը բանակցություններ են վարել Անկարայում: Այդ մասին ասված է Թուրքիայի գլխավոր շտաբի երեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
«ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ապրիլի 3-ին այցելել է մեր գլխավոր շտաբի ղեկավար Խուլուսի Աքարին», - ասված է Twitter-ում թուրքական գլխավոր շտաբի Էջում զետեղված հաղորդագրության մեջ: Բանակցությունների մանրամասները չեն ներկայացվում:
Պուտինն ապրիլի 3-ին երկօրյա այցով ժամանելու Է Անկարա, որի ընթացքում կանցկացվի ՌԴ-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը, տեղի կունենա Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի հիմնարկեքը, որը կառուցվում է «Ռոսատոմի» կողմից, նաև կկայանա Սիրիային նվիրված ՌԴ-Թուրքիա-Իրան գագաթաժողովը: