03/04/2018 19:15
Չինաստանը ստացել է C-400–ների առաջին ոչ ամբողջական համալիրը
C-400 զենիթահրթիռային «Տրիումֆ» համակարգի առաջին հրամանատարական համալիրը, բացառությամբ օժանդակ սարքավորումների, երկու նավով առաքվել է Չինաստան։
Լրացուցիչ սարքավորումները, որոնք տուժել են երրորդ նավով տեղափոխվելու ժամանակ, պատվիրատուին ամռանը կփոխանցվի, հայտնում է ТАСС–ը։
«Պայմանագրով սահմանված ժամկետներում C-400 հրամանատարական համալիրը երկու նավերով Լենինգրադի մարզի Ուստ Լուգա նավահանգստից առաքվել է Չինաստան։ Այն ներառում է հրամանատարական կետ, ռադիոտեղորոշիչ կայաններ, արձակման կայաններ, էլեկտրական սարքավորումներ և այլ գույք: Բացակայում է երրորդ նավի վրա եղած սարքավորումը», –նշել է գործակալության աղբյուրը։