16/04/2018 14:34
Կեմերովոյի մարզի նահանգապետի պաշտոնակատարը հեռացրել է չորս տեղակալի
Ռուսաստանի Կեմերովոյի մարզի նահանգապետի պաշտոնակատար Սերգեյ Ցիվիլյովը հեռացրել է չորս տեղակալի՝ Վալերի Ցոյին, Դմիտրի Կուդրյաշովին, Ելենա Ժիդկովային և Ալեքսեյ Կոժևինին, որոնք ղեկավարում էին առողջապահությունը, բնակկոմունալ տնտեսությունը, գյուղատնտեսությունը և իրավապահ մարմինների հետ փոխգործակցությունը, ТАСС-ին հայտնել են տարածաշրջանի վարչակազմում:
«Աշխատանքից հեռացված են Ժիդկովան, Ցոյը, Կոժևինը և Կուդրյաշովը», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նահանգապետի պաշտոնակատարը նաև պաշտոնաթող է արել տարածաշրջանի վարչակազմի կոլեգիան, որի մեջ մտնում են փոխնահանգապետները: Այդ մասին հաղորդել են մարզի վարչակազմի մամուլի ծառայությունում: «Ցիվիլյովի կարգադրությամբ՝ նահանգապետի բոլոր տեղակալներն երկուշաբթի դառնում են նահանգապետի տեղակալների պաշտոնակատարներ՝ մինչև մարզային վարչակազմի կոլեգիայի նոր կազմի ձևավորումը», - ասել են գերատեսչությունում:
Կադրային փոփոխություններն սկսվել են ապրիլի 1-ին Կուզբասի նախկին ղեկավար Աման Տուլեևի պաշտոնաթողությունից և Սերգեյ Ցիվիլյովի՝ նահանգապետի պաշտոնակատար նշանակումից կես ամիս անց: