17/04/2018 15:52
«Ռոսկոմնադզորն» Apple-ից և Google-ից պահանջել Է Telegram-ը հեռացնել հավելվածների խանութներից
«Ռոսկոմնադզորն» Apple-ին և Google-ին պահանջներ է հղել ընկերությունների հավելվածների խանութներից Telegram մեսենջերը հեռացնելու վերաբերյալ, «Интерфакс»-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում:
«Ռոսկոմնադզորն» Apple-ին և Google-ին պահանջ Է հղել այդ ընկերությունների հավելվածների խանութներից Telegram-ի հավելվածները հեռացնելու մասին: Պատասխանը պետք է դառնա Telegram-ի հավելվածների հեռացումը»,- հայտարարել են «Ռոսկոմնադզորի» մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ գերատեսչությունում նաև խոստացել են արգելափակել Telegram-ի աշխատանքին նպաստող ինտերնետ-ռեսուրսները: Նախօրեին «Ռոսկոմնադզորն» սկսել է Telegram մեսենջերի արգելափակումը: