18/04/2018 21:19
Վերջին 20 տարում հետսովետական տարածքում սա առաջին շարժումն է, որի անունը դրսի ուժերի հետ չի կապվում. Փաշինյան
Մեր շարժման հպարտությունն այն է, որ դրա անունը չի կապվում օտարերկրյա որևէ ուժի հետ, այսօրվա հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին 20 տարում հետսովետական տարածքում և սոցիալիստական ճամբարի նախկին երկրներում տեղի ունեցող առաջին զանգվածային շարժումն է, որի անունը որևէ կերպ չի կապվում օտարերկրյա որևէ ուժի հետ, և սա մեր հպարտությունն է», - հայտարարեց Փաշինյանը: