20/04/2018 18:35
Ժամը 17։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի
Հիվանդանոցներում գտնվող երեք տուժածի վիճակը բավարար է, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ապրիլի 20-ին, ժամը 17։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։
Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից:
Մեկ տուժած գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։
Բժիշկների գնահատմամբ` նշված 3 տուժածի վիճակը բավարար է:
Երկու քաղաքացի էլ բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Բոլորը գտնվում են մասնագետների հսկողության ներքո, ստանում անհրաժեշտ բուժում: