23/04/2018 20:29
Շարժման բոլոր ձերբակալված անդամները մինչև օրվա ավարտը անհապաղ պետք է ազատ արձակվեն. Նիկոլ Փաշինյան
Ես ակնկալում եմ, որ մեր շարժման բոլոր ձերբակալված անդամները մինչև օրվա ավարտն անհապաղ պետք է առանց բացառության ազատ արձակվեն, Հանրապետության հրապարակում հայտարարեց շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Հավաքվածները վանկարկեցին՝ «Սասնա ծռեր», ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այսօր խոսում են այս շարժման անդամների ազատ արձակման մասին։
«Հասկանալի է, որ հաջորդ փուլում մենք պետք է անդրադառնանք քաղբանտարկյալների խնդրին, և բոլոր քաղաքական բանտարկյալները պետք է ազատ արձակվեն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։