23/04/2018 10:24
ԱՄՆ-ում մերկ հրաձիգի զոհերի թիվն աճել է
Թենեսի նահանգի Նեշվիլի քաղաքում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այս մասին հայտնում է քաղաքի ոստիկանությունը Twitter-ի իր էջում:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 22-ին Waffle House սրճարանում: Մերկ տղամարդը վազելով ներխուժել է սրճարան, կրակ բացել՝ սպանելով երեք մարդու: Կան նաև վիրավորներ: Չարագործին հաջողվել է թաքնվել:
Waffle House: 6 persons shot, 4 fatally (3 died at the scene, 1 at the hospital). The 2 others are being treated at Vanderbilt. Search continuing for Travis Reinking. pic.twitter.com/ioR7cVq899
— Metro Nashville PD (@MNPDNashville) April 22, 2018