16/05/2018 13:04
Ավարտական և միասնական քննությունները հետաձգվել են. Նոր ժամանակացույց
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգում և ժամանակացույցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, տեղեկացնում են ԿԳՆ լրատվական ծառայոթյունից։
Մասնավորապես, ըստ աղբյուրի, փոփոխվել են 9-րդ և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված օրերը:
Քննությունների համար սահմանվել է հետևյալ գրաֆիկը.
12-րդ դասարան
«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-13.06.2018թ
«Մաթեմատիկա» /գրավոր/- 20.06.2018թ.
«Հայոց պատմություն» /գրավոր/-26.06.2018թ.
«Ֆիզկուլտուրա»-/նորմատիվների հանձնում/՝ ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում (ստուգարք):
9-րդ դասարան
«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-11.06.2018թ.
«Գրականություն» /բանավոր/-14.06.2018թ.
«Մաթեմատիկա» /գրավոր/-17.06.2018թ.
«Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) /բանավոր/-21.06.2018թ.
«Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»/ /գրավոր/-25.06.2018թ.
«Հայոց պատմություն» /բանավոր/-28.06.2018թ.
«Ֆիզկուլտուրա» /նորմատիվների հանձնում/-քննաշրջանի ընթացքում
4-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը չեն փոխվել.
«Մայրենի» /գրավոր/-02.06.2018թ.
«Մաթեմատիկա» /գրավոր/-05.06.2018թ.
Միաժամանակ տեղեկացնում են, որ 2017-18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ից:
«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»-08.06.2018թ.
«Հայոց լեզու և գրականություն»-12.06.2018թ.
«Ֆիզիկա»- 15.06.2018թ.
«Օտար լեզու»-19.06.2018թ.
«Մաթեմատիկա»-22.06.2018թ.
«Հայոց պատմություն», «Քիմիա» -25.06.2018թ.
«Ռուսաց լեզու»-27.06.2018թ.
Նշենք, որ քննության օրերի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավարտական դասարանների աշակերտները համաժողովրդական շարժման ընթացքում հնարավորություն չեն ունեցել լիարժեք պատրաստվել ավարտական և միասնական քննություններին:
Նշենք, որ ավելի վաղ Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հանդես էր եկել առաջարկությամբ հետաձգել քննությունները, քանի որ աշակերտները շարժման օրերին չեն հաճախել դասերին։ ԿԳ նախարարի հնչեցրած առաջարկությունը հավանության էր արժանացել բազմաթիվ անձանց կողմից։