21/05/2018 19:00
Կոռուպցիոն ռիսկեր պարունակող դեպքերը կուղարկվեն իրավապահ մարմիններին. Նիկոլ Փաշինյան
Նախարարություններում կոռուպցիոն ռիսկեր պարունակող դեպքեր եղել են, այդպիսի ընթացք կա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դրանք կուղարկվեն իրավապահ մարմիններին, նաև ոստիկանությունում կան այդպիսի գործեր։ Մենք չպետք է որևէ մեկի անմեղութան կանխավարկածը խախտեք, և ամեն ինչ պետք է ընթանա օրենքին խստագույնս համապատասխան», - ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է նորանշանակ նախարարների երդման արարողությունը։