21/05/2018 18:26
Նելլի Մանուչարյանը հեռանում է ՊԵԿ-ից
ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը հրաժարական է տվել։
«ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնում երկարամյա գործունեությունից հետո հեռանալու որոշում եմ կայացրել և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ համատեղ արդյունավետ աշխատանքի, գործընկերային ու ընկերական ջերմ փոխհարաբերությունների համար, շնորհակալ եմ նաև Պետական եկամուտների կոմիտեի արձանագրած բազմաթիվ ձեռքբերումներում ձեր էական ներդրման համար:
Վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակվելու է, բոլորիս հաջողություն ու նոր ձեռքբերումներ եմ մաղթում», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանուչարյանը: