21/05/2018 18:52
Արտահերթ ընտրություններում կառավարությունը նույնպես հանդես է գալու. Նիկոլ Փաշինյան
Ինչպես ասել եմ, արտահերթ ընտրություններն առաջնահերթություն են մեզ համար, բայց դա չի նշանակում, որ դա միակն խնդիրն է, որ մենք պետք է լուծենք, նախագահի նստավայրում վարչապետի և նախարարների երդման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կառավարությունը բնականոն պետք է գործի, կառավարությունն ունի և ունենալու է երկարաժամկետ ծրագրեր, դա չի նշանակում, որ մեկը մյուսին հակասում է», - ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ արտահերթ ընտրություններում կառավարությունը նույնպես հանդես է գալու։
«Թե ինչ ֆորմատով, դա արդեն ուրիշ խնդիր է», - ասաց Փաշինյանը։