25/05/2018 15:08
Ֆրանսիայում ջրային տաքսի են ներկայացրել (Տեսանյութ)
Viva Technology ցուցահանդեսի նախաշեմին ֆրանսիացի գյուտարար Ալեն Թեբոն Սեն գետի վրայով անցել է ջրային տաքսիով: Այն ստացել է SeaBubbles անվանումը, փոխանցում է ТАСС-ը:
Փոխադրամիջոցն աշխատում է էլեկտրական շարժիչով, նաև չի աղտոտում շրջակա միջավայրը: Հեղինակը հույս ունի, որ ցուցահանդեսի շրջանակում կստանա բազմաթիվ պատվերներ: Ջրային տաքսին հնարավոր կլինի կանչել բջջային հավելվածով: