26/05/2018 12:25
ԱՄՆ-ն նախազգուշացրել է Սիրիային դեէսկալացիայի գոտում հակամարտությանը նպաստող գործողություններ չձեռնարկելու մասին
ԱՄՆ-ն մտահոգված է Սիրիայի հարավ- արևմուտքում՝ դեէսկալացիայի գոտում, կառավարական ուժերի հնարավոր գործողությունների մասին հաղորդագրություններով, հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը, փոխանցում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ խոսքը «Ասադի վարչակազմի մոտելուտ գործողության մասին է Սիրիայի հարավ-արևմուտքում՝ դեէսկալացիայի գոտու սահմաններին, որը անցած տարի համաձայնեցրել են ԱՄՆ-ն, Հորդանանը ու Ռուսաստանի Դաշնությունը։
Նա չի նշել, թե հատկապես ինչ հաղորդագրությունների մասին է խոսքը ու ինչ գործողություն են պատրաստում սիրիացի զինվորականները։ Միաժամանակ նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն «վճռական անհրաժեշտ քայլեր կձեռնարկի՝ խախտումներին ի պատասխան»։
«Մենք սիրիական վարչակազմին նախազգուշացնում ենք, որ խուսափեն ցանկացած գործողությունից, որը կարող է նպաստել հակամարտության աճին կամ էլ սպառնալ հրադադարին», - հայտնել է Նաուերթը։
Երեք երկրների միջև համաձայնեցված դեէսկալացիայի գոտին գտնվում է Սիրիայի Դերաա բնակավայրի տարածքում։