31/05/2018 16:26
Ի աջակցություն Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, մի խումբ քաղաքցիներ փակել են Մասիս-Երևան ճանապարհը (Տեսանյութ)
Ի պաշտպանություն Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում:
Նրանք փակել են Մասիս-Երևան ճանապարհը:
«Քաղաքապետի ձերբակալությունն իրավաչափ չէ, քանի որ նա չի խուսափել քննչական գործողություններին մասնակցելուց, չի թաքնվել և ամեն օր շարունակել է աշխատել քաղաքապետարանում», - նշել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 22-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առիթով Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը: