14/06/2018 13:25
Արմեն Գրիգորյանն ու Արթուր Վանեցյանը քննարկել են սահմանների անձեռնմխելիության հարցեր
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հանդիպման ժամանակ քննարկել են ազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում սահմանների անձեռնմխելիության, սահմանապահ զորքերի ու նրանց ծառայությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կիբեռանվտանգության, տնտեսական բնույթի հանցագործությունների և կոռուպցիայի կանխմանն ուղղված հարցեր։
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու կառույցների առավել արդյունավետ համագործակցության, փոխգործակցության ոլորտների ընդլայնման ու աշխատանքային հանդիպումների պարբերականության ապահովման անհրաժեշտությունը: