14/06/2018 16:14
Ադրբեջանին զենք վաճառելով՝ Բելառուսը վտանգում է տարածաշրջանում կայունությունը. Արմեն Գրիգորյան
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ։
«Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը», - Facebook-ի իր էջում գրել է Ա.Գրիգորյանը:
Ավելի վաղ ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն ցավում է, որ Բելառուսը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է վաճառել Ադրբեջանին։