29/06/2018 19:18
Թրամփը ցանկանում է ԱՄՆ-ն դուրս բերել ԱՀԿ-ից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քանիցս հայտարարել է իր վարչակազմի աշխատակիցներին, որ տրամադրված է ԱՄՆ-ը դուրս բերել Առևտրի համաշխարհային կազմակերպությունից, հայտնել է Axios ինտերնետ-պորտալը՝ հղում անելով Թրամփի շրջապատի մի աղբյուրի:
Հրատարակության զրուցակցի խոսքով՝ Թրամփը բազմիցս կոպիտ ձևով հայտարարել է, որ ԱՄՆ-ի առևտրական գործընկերներն ԱՀԿ-ի կանոններն օգտագործում են իրենց օգուտի համար:
«Չգիտեմ՝ ինչու ենք մենք մինչ այժմ դրանում», - աղբյուրը մեջբերել է ԱՄՆ-ի նախագահի խոսքը: