06/07/2018 15:28
Դիվանատանը տեղի ունեցածը գնահատում եմ որպես հարձակում եկեղեցու վրա. ստիպված դադարեցրել ենք աշխատանքները. Ս.Էջմիածնի դիվանապետ
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները հայտարարել էն, որ մինչ ուշ երեկո մնալու են Դիվանատան շենքում։
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայտարարեց, որ Դիվանատանը տեղի ունեցածը գնահատում են որպես հարձակում եկեղեցու վրա։
«Դիվանատունը գրավված է, և մենք ստիպված ենք դադարեցնել մեր աշխատանքները։ Այս քայլը գնահատում եմ որպես հալածանք ազգային եկեղեցու նկատմամբ։ Հուսով եմ իրավապահ մարմիններն անհրաժեշտ հետևությունները կանեն, որպեսզի ազգային եկեղեցին զերծ պահեն իրականացվող հալածանքից», - ասաց Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ այսօր առավոտից Մայր աթոռ Սբ. Էջմիածնում այս պահին լարված իրավիճակ է։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել էր, որ Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի հրաժարականը պահանջող ակտիվիստները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք։