06/07/2018 14:58
ԿԺԴՀ-ում սպասում են Սի Ցզնինպինի ժամանմանը երկրի հիմնադրման տարեդարձին
ԿԺԴՀ-ն սպասում է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը 2018 թվականի սեպտեմբերի 9-ին այցով կժամանի Փհենյան՝ երկրի հիմնադրման 70-ամյակին, հաղորդել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով ԿԺԴՀ-ի մի ներկայացուցչի:
Այն հարցին, թե Չինաստանի ղեկավարը կժամանի արդյոք Փհենյան, նա պատասխանել է, որ «նա պետք է ժամանի, քանի որ հրավիրված է»: Բացի Սի Ցզինպինից, ԿԺԴՀ-ում սպասում են մեծաթիվ պատվիրակության ժամանում Չինաստանից՝ հիշարժան տարեթվի առթիվ:
Ինչպես հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն ինն այս տարվա մարտին Չինաստան կատարած իր երեք ուղևորություններից առաջինի ընթացքում Սի Ցզինպինին հրավիել է պաշտոնական այցով ժամանել իր երկիր, նա ընդունել է հրավերը: Չինաստանի ղեկավարի վերջին այցը ԿԺԴՀ տեղի է ունեցել 2005 թվականին, այն ժամանակ Փհենյան է այցելել Հու Ցզինտաոն:
Վերջին ամիսներին միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների փորձարկումները դադարեցնելու՝ ԿԺԴՀ-ի որոշման և միջազգային երկխոսության համար մթնոլորտի առաջացման ֆոնին Կորեական թերակղզում իրադրությունը դադարել է լարված լինելուց: 2018 թվականի սկզբին ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն ինը երկկողմ հանդիպումներ է անցկացրել Սի Ցզինպինի, Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, նաև ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: