12/07/2018 12:00
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը հնարավոր կլինի, երբ Հայաստանը կետ առ կետ կկատարի անհրաժեշտ պայմանները. Ֆրանսիայի դեսպան
Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացմանը պետք է նախորդի հատուկ համապատասխան մասնագիտացված երկխոսություն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը:
«Այդ երկխոսությունը պետք է հիմք ծառայի, որպեսզի վիզաների տրամադրման դյուրինացման գաղափարը կենսագործվի: Իսկ այդ երկխոսության մեկնարկը կտրվի այն ժամանակ, երբ Եվրոպայի հանձնաժողովը կհամարի, որ բոլոր անհրաժեշտ պայմանները կետ առ կետ կատարվել են Հայաստանի կողմից», - ասաց դեսպանը:
Նրա խոսքով` եկող շաբաթ Հայաստանում տեղի կունենա հանդիպում Ֆրանսիայից ապաստան խնդրողների և քաղաքացաիություն չունեցող անձանց հարցերով զբաղվող ֆրանսիական գործակալության միջև:
«Այդ գործակալությունը հնարավորություն կունենա արդեն տեղում ծանոթանալ հայաստանյան նոր իրողություններին», - ասաց Ժոնաթան Լաքոտը: