12/07/2018 20:51
Գերմանական դատարանը որոշել է Պուչդեմոնին արտահանձնել Իսպանիային
Գերմանական դատարանը որոշել է Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին արտահանձնել Իսպանիային՝ պետական միջոցների յուրացման համար, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով La Vanguardia-ին:
Այսպիսով, Գերմանիայում դատարանը որպես արտահանձման համար հիմք մերժել է ապստամբություն հրահրելու մեղադրանքը:
Միևնույն ժամանակ, դատարանը մերժել է Պուչդենոնին ապստամբություն հրահրելու մեղադրանքով արտահանձնելու հնարավորությունը: Այդպես, Իսպանիայում նրան չեն կարող դատել այս հոդվածում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիան տեսագրություններ է տրամադրել, որոնք կարող են ապացուցել, որ Պուչդեմոնը մեղավոր է ապստամբություն հրահրելու համար: Դատարանն այս նյութերը համոզիչ չի համարել: