Պատրաստ էի այդ հոգեբանական հարվածներին. Սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանը՝ գործունեության ու անձնական կյանքի մասին

19/07/2018 20:21

Պատրաստ էի այդ հոգեբանական հարվածներին. Սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանը՝ գործունեության ու անձնական կյանքի մասին


Մասնագիտությամբ ֆինանսիստ Արամայիս Գրիգորյանը թավշյա հեղափոխությունից հետո առաջարկներ ստանալով պետական գործունեություն իրականացնել ֆինանսների, տրանսպորտի և կապի ոլորտներում, նախընտրեց երրորդ տարբերակը՝ Սփյուռքի փոխնախարարի պաշտոնը: Խոստովանում է՝ գուցե և շատերի համար ֆինանսներն ավելի գայթակղիչ են, բայց իր դեպքում առաջնահերթությունը տվյալ բնագավառին սեփական օգտակարության գիտակցումն է:

Ասում է` իր՝ մինչ այս ընտրած ճանապարհը ֆինանսապես առավել ապահովված էր, գործնական առումով բոլորովին այլ պլաններ ուներ, որոնց մեջ պետական ոլորտը որևէ հորիզոնական չէր զբաղեցնում:

«Իշխանության դեմքը» խորագրի շրջանակներում Aysor.am-ը նորանշանակ փոխնախարարին հյուրընկալվեց  իր աշխատասենյակում. Ժամը 19:00-ն էր, բայց մեր զրուցակիցը դեռևս աշխատավայրում էր: Միայն հետո պիտի պարզվեր, որ նրա աշխատանքային ռեժիմը չի սահմանափակվում օրենսդրորեն սահմանված՝ 09:00-ից 18:00-ն ժամանակահատվածով. կուտակված գործը պահանջում է հավելյալ ևս 3-4 ժամ:

- Պարոն Գրիգորյան, արդեն մի քանի օր է՝ Սփյուռքի փոխնախարարի պաշտոնում եք: Սպասո՞ւմ էիք նման առաջարկի:

- Առաջարկը տրամաբանական էր, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ եմ, եղել եմ վերահսկող հանձնաժողովի անդամ: Մասնակցել եմ «Իմ քայլը» շարժմանը, քաղաքական պրոցեսների մեջ եմ եղել հենց առաջին օրից: Բայց ասեմ՝ սա միակ առաջարկը չէր, որ ես ստացել եմ: Որոշմանս մեջ դեր խաղաց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ստեղծած աշխատանքային միջավայրը, որին ծանոթացա մինչև նշանակվելս: Եվ հետո, իմ կարիքն ու անհրաժեշտությունն այստեղ ավելի շատ զգացի, քան մեկ այլ վայրում: Մասնավորապես, հիմա մի ծրագրի վրա եմ աշխատում, որը կոչվում է ՆերՈւԺ: Այս ծրագրի առանցքային հենքն այն է, որ սփյուռքի հանդեպ ռազմավարությունը փոխվում է: Մինչ այսօր ընդունված կարծրատիպ կար, որ Հայաստանի Հանրապետությունը սփյուռքին ընկալում է որպես գումարային, մարդկային ռեսուրսային աղբյուր: Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ ինքներս էլ պետք է ռեսուրսային աղբյուր լինենք, և այդ ռեսուրսը միայն հոգևոր, ռազմահայրենասիրության քարոզիչ չպետք է լինի: Ու հենց այդ մոտեցումը որդեգրելով՝ հիմա պատրաստում ենք բավական լայնամասշտաբ ծրագիր, որի հիմնական կորդինատորն այս պահին ես եմ:

- «ՆերՈՒԺ»-ն իրենից ի՞նչ է ներկայացնում՝ փորձե՞լու եք սփյուռքահայերին ներգրավել հայաստանյան գործարարության մեջ:

- Ոչ միայն գործարարներին: Շուտով իրականացնելու ենք սփյուռքի տարածքային, ոլորտային դասակարգում. գործարարների, տարբեր բնագավառների գործիչների ներուժը պետք է հնարավորինս օգտագործենք ի նպաստ բոլորիս հայրենիքի:

- Բոլորովին վերջերս չարաշահումներ արձանագրվեցին «Համահայկական հիմնադրամ»-ում: Արդյոք, դա պատճառ չի՞ հանդիսանա, որ գործարարները ո՛չ Հայաստանին աջակցեն, ո՛չ էլ ներդումներ անեն: 

- Չարաշահումների բացահայտման մեսիջը դեպի դուրս պետք է հասնի ոչ թե այնպես, ինչպես երբեմն մեկնաբանվում է, այլ՝ ճիշտ հակառակը. իշխանափոխությունից հետո չարաշահման բացահայտումը ոչ թե ցույց է տալիս այն, թե ինչ կա Հայաստանում, այլ՝ ի՞նչ այլևս չկա ու չի կարող լինել: Այս մեսիջը մեծ հիմք է դրսի գործարարների ու հասարակական գործիչների համար, որպեսզի վերադառնան հայրենիք:  

- Այժմ փոխնախարար եք մի գերատեսչությունում, որն ընդամենն ամիսներ առաջ բավական նվազ վարկանիշ ուներ: Այդ հանգամանքը Ձեզ չի՞ անհանգստացնում: Նախկինում հետևո՞ւմ էիք այս նախարարության գործունեությանը:

- Սա ինձ համար իսկական մարտահրավեր է, ու դա այս նախարարությունում իմ աշխատանքն առավել հետաքրքիր է դարձնում: Հենց միայն հանուն այս պայքարի արժեր այստեղ գալ… Ինչ վերաբերում է նախկինում հետևելուն, ապա եթե անկեղծ՝ հետևողական չեմ եղել: Երբ առաջարկը ստացա, այդ ժամանակ մանրակրկտորեն «քրքրեցի» նախարարության կառուցվածքը, աշխատելաոճը, նախկին ու ներկա գործունեությունը :

- Սփյուռքի նոր նախարարը՝ Մխիթար Հայրապետյանը, նույնպես ամենաքննարկվողներից է: Սկզբում քննադատությունների թիրախում էր նրա տարիքը, հետո էլ խոսում էին, որ նորանշանակ նախարարը իր շուրջն է հավաքում ընկերներին…

- Իրականում, մտածում էի, որ այդ ամենն իմ վրա որոշ չափով ազդեցություն կթողնի, բայց նաև պատրաստ էի այդ հոգեբանական հարվածներին: Եթե շատ ուշադրություն դարձնենք այդ մակարդակի խոսակցություններին, չենք կարող աշխատել: Ամբողջ ժամանակը ստիպված կլինենք հատկացնել լրատվական կայքերին, մեկնաբանություններ կարդալուն և պատասխանելուն: Դրանց վրա կենտրոնանալով` մենք շատ կթերանանք մեր գործում: Գիտեք, խոշորացույցի տակ գտնվելն իր դրական կողմն էլ ունի, դա ամբողջ կառավարությանը, այդ թվում` ինձ ավելի է զգաստացնում: Իհարկե, լավ կլիներ, որ ծայրահեղություններ չլինեին: Շատ կցանկանամ, որ անկախ նրանից՝ ով կլինի իշխանության, բոլորն էլ զգան, որ հանրությունն իրենց ուշի-ուշով հետևում է, իրենց վրա մեծ բեռ ու պատասխանատվություն է դրված:

- Մինչ պետական համակարգում աշխատանքի տեղափոխվելը՝ որպես դասընթացավար աշխատել եք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ հայ պատանիների ինտելեկտուալ սերուցքն է: Նկատե՞լ եք, նրանք իրենց ապագան տեսնում են Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս:

- Նախ ասեմ, որ իրենց ապագան մեր երկրում հենց իրենք են ստեղծելու: Թումոյում աշխատելու տարիներին, շփվելով տասնյակ հազարավոր ուսանողների հետ, հասկացա, որ Հայաստանը շատ մեծ ապագա ունի: Այս հաստատությունը շատ ավելի մեծ բան է փոխում Հայաստանի կյանքում, քան կարելի է ենթադրել: Չեք պատկերացնի՝ ի՞նչ փոփոխություններ է կրում այն երեխան, ով ոտք է դնում այնտեղ: Ի դեպ, այդ տարիներին շատ եմ շփվել նաև հայկական սփյուռքի հետ: Ինձ հետ աշխատողների մի մասը սփյուռքահայեր էին: Քանի որ ես զուգահեռ նաև քաղաքականությամբ էի զբաղվում, հետաքրքրվում էի իրենց երկրներում հայկական համայնքների՝ Հայաստանի նկատմամբ տրամադրվածությամբ, հետաքրքրություններով, անգամ՝ մշակութային ճաշակով: Օրինակ, իմացա, որ լիբանանահայերի մեծ մասը Ռուբեն Հախվերդյան է լսում:

- Դուք երաժշտական ի՞նչ ճաշակ ունեք:

- Տարբեր. երիտասարդ տարիներին դասական ռոք էի լսում, ավելի ուշ ինձ սկսեց հետաքրքրել ինդի ռոքը (ժպտում է՝ հեղ.):

- Հեղափոխությունից հետո մարդկանց մոտ տրամադրության կտրուկ փոփոխություն եղավ: Նկատե՞լ եք` հարմարվե՞լ են մարդիկ նոր իրավիճակին:

- Մարդիկ դեռ չեն հարմարվել այն մտքի հետ, որ կոռուպցիա այլևս չկա: Բայց ես վստահեցնում եմ՝ ցանկացած իշխանության դեպքում կոռուպցիան պետական մակարդակով Հայաստանում այլևս երբեք չի լինելու, քանի որ դրա լինելիությունն ուղղակիորեն կապված էր ժողովրդի՝ սեփական ուժերին վստահ չլինելու հետ: Այժմ մեր ժողովուրդն իրեն համարում է ամենակարող, ու այսուհետ այսպես է լինելու:

- Նոր իշխանության որդեգրած քայլերի, նշանակումների մեջ կա՞ ինչ-որ բան, որը Ձեր սրտով չէ:

- (Մտածում է՝ հեղ.) Միգուցե, որոշ դետալներ իմ անձնական հավանությանը չարժանանան, բայց ընդհանուր սկզբունքն, իրականացվող քայլերն ամբողջությամբ համապատասխանում են իմ գաղափարներին ու հայացքներին: Ինչ վերաբերում է նշանակումներին, այդ մասին խոսելը դեռ վաղ է:

- Հաճախ շահարկվում է պաշտոնյաների տարիքը: Ըստ որոշ կարծիքների` երիտասարդությունն ու անփորձությունը կարող են խանգարող հանգամանք դառնալ:

- Բացարձակ համամիտ չեմ այդ տեսակետին: Հատկապես քաղաքականության մեջ կարևորվում է առաջին հերթին սկզբունքայնությունը, ճկունությունը, գիտելիքը: Իհարկե, փորձն էլ կարևոր է, բայց՝ ոչ ամենակարևորը: Դե հիմա պատկերացրեք՝ եթե երիտասարդ համարվող այս կառավարությունն այսօր հաջողի, ապա փորձ հավաքելուց հետո ինչ ցուցանիշներ կարող է գրանցել: Գիտեմ, ասածս սուբյեկտիվ կհնչի, քանի որ ինքս էլ 27 տարեկան եմ, բայց միևնույն է՝ դրական եմ համարում երիտասարդների ներգրավվածությունը պետական համակարգում: 

- Պարոն Գրիգորյան, քանի որ մեր հարցազրույցները նաև ճանաչողական բնույթ են կրում, փորձում ենք այսկերպ ուրվագծել մեր պաշտոնյաների ոչ միայն գործնական, այլև անձնական բնութագիրը: Կպատմե՞ք Ձեր ընտանիքի, ծննդավայրի մասին:

- Սիրով: Թեև շատերը գիտեն, թե սփյուռքահայ եմ, բայց ես ոչ շատ հեռվում գտնվող Արտաշատ քաղաքից եմ (ժպտում է՝ հեղ.): Երբ աշխատանքի անցա Թումո կենտրոնում, Երևանում տուն վարձեցի ու հիմա էլ այստեղ եմ ապրում: 2004 թվականին, երբ ես ընդամենը 13 տարեկան էի, հայրս մահացավ: Գլխավոր դատախազի ավագ օգնականն էր: Մայրս աշխատում է Արտաշատի տարածքային հարկային տեսչությունում: Երեք քույրերս ամուսնացած են ու շատ լավ բալիկներ ունեն: Ես դեռ իմ ընտանիքը չեմ կազմել:

- Ընտանիքի անդամներն ինչպե՞ս վերաբերվեցին Ձեր՝ քաղաքականություն մտնելու որոշմանը:

- Որևէ կերպ չեն խառնվել, ո՛չ դրդել, ո՛չ էլ խոչընդոտել են: Նրանք միշտ ինձ վստահել են, հավատացել են որոշումներիս… Քաղաքացիական ակտիվ կյանքով ես ապրում եմ դեռևս ուսանող տարիներից, բայց քաղաքական գործունեություն ծավալում եմ 2015 թվականից: Այդ ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռևս նախաձեռնություն էր, ես էլ նախաձեռնող խմբի նիստերին էի գնում: Ի դեպ, առաջին մարդը, ում հետ այնտեղ ծանոթացա, Արայիկ Հարությունյանն էր:

- Պետական պաշտոնյա լինելը խանգարո՞ւմ է ընկերական հարաբերություններին, թե՞ շարունակում եք շփումը նույն մարդկանց հետ ու նույն հունով:

- Ընկերությանը հատկացված ժամանակի վրա պաշտոնավարումս, այո, ազդում է, բայց բովանդակության վրա որևէ ազդեցություն չի թողել: Ես չեմ խուսափում հասարակական վայրերում ընկերներիս հանդիպելուց, միայն թե այդ հանդիպման համար ժամանակ գտնելն է շատ բարդացել: Ժամը 21:00, 22:00-ից հետո նախընտրում եմ տուն հասնել ու հանգստանալ (ժպտում է՝ հեղ.):

- Ընդդիմադիր հայացքներով ընկերներ շա՞տ ունեք, հաճա՞խ եք բանավեճերի մեջ հայտնվում: Քաղաքական քննարկումները հարաբերություններին չե՞ն խանգարում:

- Իհարկե, նման հայացքներով ընկերներ ունեմ, բայց նրանք ընդդիմադիր են ոչ թե ամբողջ հեղափոխության կոնտեքստին, այլ՝ որոշ ոլորտներում տեղ գտած փոփոխություններին կամ նշանակումներին: Բայց դա նորմալ է, հակառակ դեպքում` ես կվախենայի: Քննադատության բացակայությունը ցույց կտար, որ կամ իրենք ինձ հետ կեղծավոր են, կամ էլ ինչ-որ բան այն չի, իմ դեմ մի բան պլանավորում են (ծիծաղում է՝ հեղ.): Մեր բանավեճերը երբեք վեճերի չեն վերածվել ու չեն էլ վերածվի: Թեև, վեճի հասնել-չհասնելը կախված չէ հայացքներից, կախված է այդ հայացքներն ունեցող մարդու բանավիճելու ընդունակությունից, խառնվածքից, հարաբերություններ ձևավորելու կարողությունից:

- Երևանում հանգիստն անցկացնելու ի՞նչ վայրեր եք նախընտրում:

- Վերջերս Արսինե Խանջյանի հետ մի գեղեցիկ տեղ ենք հայտնաբերել. «ԴԸ ԿՈՆԴ ՀԱՈՒՍ»-ի վերևի հարկը շատ հավանեցինք, նույնիսկ մտածում էինք Հայաստան եկած սփյուռքահայ երեխաների համար որևէ միջոցառում կազմակերպել այնտեղ:

- Ի՞նչ հետաքրքրություններ ունեք:

- Գրքեր, ֆիլմեր, սպորտ… նախընտրում եմ հատկապես ամերիկյան սպորտաձևերը` բեյսբոլ, ամերիկյան ֆուտբոլ: Բայց քանի որ ժամային գոտիները չեն համընկնում, չեմ կարողանում հետևել մրցումներին:

- Իսկ վերջին շրջանում ֆուտբոլի աշխարհի խաղերին հետևո՞ւմ էիք: Ո՞ւմ էիք երկրպագում:

- Այո, հետևում էի, Արգենտինայի երկրպագուն էի, բայց այն դուրս մնաց 1/8 եզրափակիչ փուլում: Հետո սկսեցի Խորվաթիայի խաղերին հետևել, բայց, ցավոք, այն էլ հաղթող չդարձավ (ժպտում է՝ հեղ.):

- Ի դեպ, տարբեր ժամանակներում Հայաստանի ղեկավարներն այս կամ այն սպորտաձևի զարգացմանն են նպաստել: Քանի որ նույն քաղաքական թիմից եք, նկատե՞լ եք՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ սպորտաձևով է հետաքրքրված:

- Հիշում եմ, որ ֆուտբոլ նայում էր, բայց, արդյոք, դա իր ամենասիրած սպորտաձև՞ն է, թե՞ ոչ՝ չգիտեմ: Անձամբ ես բեյսբոլը կզարգացնեի Հայաստանում (ծիծաղում է՝ հեղ.): Բայց դե գիտեմ՝ մեր տարածաշրջանում գրեթե անհնար է դա… Չնայած, Արտաշատի իմ ընկերների հետ ժամանակին բեյսբոլի թիմ էինք ձևավորել: Հետագայում Թումոյի ընկերներիցս մեկն ասաց, որ Վանաձորում էլ ձևավորված թիմ կա: Մենք գիտեինք, թե մենք ենք միակը, իրենք էլ իրենց անկրկնելիության վրա էին վստահ… Լավ կլիներ, որ Հայաստանում այդ մարզաձևի ֆեդերացիա լիներ, բայց դե նախ պետք է գործող ֆեդերացիաները զարգացնել, հետո՝ անցնել նորերին:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր

Տվյալ բաժնի վերջին նյութերը