08/08/2018 13:08
«Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանն ազատ արձակվեց
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ արձակվեց. դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց Եղիազարյանի խափանման միջոց կալանքը պատգամավորների երաշխավորության մասին միջնորդությունը։
Նշենք, որ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ հանդես էին եկել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Հակոբ Նազարյանը։