13/08/2018 16:09
Ամբողջ աշխարհում 0 եվրո անվանական արժեքով Կառլ Մարքսի պատկերով ավելի քան 100 հազար հուշանվերային թղթադրամ է վաճառվել
Ամբողջ աշխարհում ավելի քան 100 հազար 0 եվրո անվանական արժեքով հուշանվերային թղթադրամ է վաճառվել Կառլ Մարքսի պատկերով, հաղորդում է Ria.ru-ն՝ հղում անելով SWR հեռուսառադիոընկերությանը:
Թղթադրամները թողարկել է Թրիեր քաղաքում տուրիզմի ոլոտում մարքեթինգով զբաղվող ընկերությունը՝ նվիրված Մարքսի 200-ամյակին, որը նշվում է մայիսի 5-ին:
Առաջին թողարկված 5 հազար օրինակը վաճառվել է գրեթե մեկ ամսում.
«Թղթադրամները մեծ պահանջարկ ունեն: Ոչ ոք չէր սպասում, որ դրանք այսքան պահանջված և հայտնի կդառնան», - ասել է հուշանվերները թողարկող ընկերության ներկայացուցիչ Հանս-Ալբերտ Բեքերը:
Նա նշել է, որ թղթադրամի տեսքով հուշանվերըուղարկվել է ավելի քան 40 երկիր, որոնցից դրանք առավելապես պահանջված են Չինաստանում: