14/08/2018 12:07
Որոշ ակտիվիստներ պատրաստվում են ակցիա իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ. ժամանել են ոստիկանության աշխատակիցները (Լուսանկարներ)
Շուտով կմեկնարկի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի սրահում են որոշ ակտիվիստներ, այդ թվում նաև «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ, ուսանող Դավիթ Պետրոսյանը:
Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ նրանք պատրաստվում են ակցիա իրականացնել ասուլիսի ժամանակ:
Այս պահին ակտիվիստների հետ զրուցում են անվտանգության աշխատակիցները: Այստեղ են նաև ոստիկանության աշխատակիցները:
Ակտիվիստները պնդում են, որ հետաքրքրված են ասուլիսով և ցանկանում են ներկա գտնվել:
Aysor.am-ի թղթակիցը հայտնում է, որ մի խումբ քաղաքացիներ էլ այս պահին թակում են ասուլիսի սրահի դուռը՝ ցանկանալով ներս մտնել: