23/08/2018 14:30
ԿԺԴՀ-ն դադարեցրել է Սոհեի հրթիռային փորձարանի ապամոնտաժումը
Հյուսիսային Կորեան դադարեցրել է Սոհեի հրթիռային փորձարանի ապամոնտաժումը երկրի արևմուտքում, հայտնել Է 36 Notrh պորտալը, որը ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային գործունեության վիճակին հետևում է արբանյակային լուսանկարների տվյալների հիման վրա:
Դիտորդները նշում են, որ օգոստոսի 3-ից փորձարանում ապամոնտաժման ոչ մի կարգի կարևոր աշխատանքներ չեն կատարվել: Ավելի վաղ քանդված կառույցների մնացորդները դարսված են գետնին և ոչ մի տեղ չեն տարվել: 36 Notrh-ը Սոհեում աշխատանքների սկսվելու մասին հայտնել էր հուլիսի 24-ին:
Հիմնվելով արբանյակի տվյալների վրա՝ փորձագետները հավաստել են արտադրական շենքը քանդելու սկիզբը և հրթիռային շարժիչների փորձարկման ստենդի ապամոնաժումը: Սոհեն ԿԺԴՀ-ի գլխավոր հրթիռային փորձարանն Է, այդտեղից են արձակվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները: Դրա փակումը, դատելով ըստ ամենայնի, քննարկվել է Սինգապուրում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպման ընթացքում: