17/09/2018 17:41
Թրամփն սպառնացել է սակագներ սահմանել բոլոր այն երկրների համար, որոնք չեն ցանկանում առևտուր անել ԱՄՆ-ի պայմաններով
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, փաստորեն, աշխարհի բոլոր երկրներին դրել է ուլտիմատիվ ընտրության առջև՝ Միացյալ Նահանգների հետ առևտուր անել ամերիկյան պայմաններով կամ ԱՄՆ-ի կողմից ենթարկվել սակագնային պատժամիջոցների, ամերիկյան վարչակազմի ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում:
Թրամփի կարծիքով՝ իր վարչակազմի կողմից իրականացվող սակագնային քաղաքականությունը «ԱՄՆ-ի համար շատ ուժեղ բանակցային դիրքեր է ապահովում», բայց իր երկիրն, այդուամենայնիվ, վնասներ է կրում, ուստիև անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը վճռական միջոցներ ձեռնարկի նրանց նկատմամբ, որոնք համամիտ չեն արդարացի առևտրի վերաբերյալ ամերիկյան պատկերացումներին:
«Եթե մյուս պետությունները արդար գործարքներ չկնքեն մեզ հետ, նրանք կենթարկվեն «տարիֆիկացման»», - գրել է նախագահը: