22/09/2018 12:01
ԱՄՆ-ում Լատվիայի բնակիչը հակավիրուսային լրտեսական ծրագրի ստեղծման համար 14 տարվա ազատազրկման է դատապարտվել
Լատվիայի ռեզիդենտ Ռուսլան Բոնդարսը 14 տարվա ազատազրկման է դատապարտվել Scan4you հակավիրուսային լրտեսական ծրագրի ստեղծման համար, որը հաքերներին օգնում էր տարբեր տեղեկություններ ստանալ օգտագործողների համակարգիչներից, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը:
«Բոնդարսի կողմից ստեղծված ծրագրային ապահովումը օգնել է ամերիկյան բիզնեսի վրա հարձակումների իրականացմանը և հասանելիություն տվել աշխարհի ամենակործանարար հաքերներին», - ասել է գերատեսչությունը:
Ըստ Արդարադատության նախարարության՝ Scan4you-ն օգտագործվել է վնասակար ծրագրային ապահովման համար, բայց հետագայում օգտագործվել է մոտ 40 մլն կրեդիտային և դեբետային քարտերի, նաև Միացյալ Նահանգներոի մանրածախ խանութներից մոտ 70 մլն հասցեների, հեռախոսային համարների և այլ անձնական տվյալների գողության համար:
Հաքերային հարձակման պատճառով, մասնավորապես, մանրածախ վաճառողներից մեկը կորցրել է մոտ 292 միլիոն դոլար:
2018 թվականի մայիսի 16-ին Բոնդարսին մեղադրանքը ներկայացվել է կալանավորվելուց և հինգօրյա դատաքննություն անցկացնելուց հետո: