22/09/2018 14:44
Պոմպեոն նշել է Իրանի հետ երկխոսության պայմանները
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է երկխոսություն սկսել Իրանի հետ, եթե վերջինս փոխի իր վարած քաղաքականությունը, սակայն առայժմ դա տեղի չի ունենում:
«Մենք հստակ հայտարարել ենք, որ ռեժիմի փոփոխությունը նախագահ Թրամփի քաղաքականությունը չէ: Մենք ներկայացրել ենք՝ ինչ ենք ուզում Իրանի Իսլամական Հանրապետությունից, դա բավական պարզ է: Ի՞նչ կասեք Էր-Ռիադի ուղղությամբ հրթիռների արձակումը, «Հեզբոլահի» զինումն ու Իսրայելին սպառնալը դադարեցնելու և ահաբեկչությանը հովանավորող խոշոր պետություն չլինելու մասին: Սա պարզ պահանջներ են, որոնք մենք ներկայացնում են աշխարհի ցանկացած պետության, և սա այն է, ինչ մենք սպասում ենք նաև Իրանից», - ասել է Պոմպեոն MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Եթե իսլամական ռեժիմը նման փոփոխությունների գնա, մենք ուրախ կլինենք նրանց հետ խոսել, և նախագահ Թրամփը դա հստակ է նշել:
Սակայն չկա որևէ նշան այն բանի, որ Իրանը նահանջում է: Նրանք շարունակում են ահաբեկչության վտանգ ներկայացնել ամբողջ աշխարհի համար»,- հավելել է պետքարտուղարը: