16/10/2018 16:37
Ոստիկանները բացատրական աշխատանքներ են տանում՝ Սյունիքի մարզում փակ ճանապարհը բացելու ուղղությամբ. Էդգար Ջանոյան
Սյունիքի մարզի բնակիչները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Քարահունջ բնակավայրի մոտակայքում: Նրանք բողոքում են Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու կառավարության որոշման դեմ:
«Դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները: Նրանք ապահովում են հասարակական կարգը և բացատրական աշխատանքներ են տանում՝ ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ», - Aysor.am-ին ասաց ոստիկանության լրատվության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: