17/10/2018 12:22
Դատական արդարադատությունը Մանվել Գրիգորյանի մասով այս պահին կաղում է. Պաշտպան
Թեև վարչապետը հայտարարել է, որ այսօր դատական անկախություն ու դատական իշխանություն կա, սակայն դատական իշխանություն, որպես այդպիսին, գոյություն չունի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
«Առևույթ է դիտվում, որ դատարանն անկախ է: Նույն ձև դատարանը գրավի միջնորդությունը վերացական, առանց համապատասխան պատաճառաբանության, մերժվեց: Կան որոշ գործեր, նաև՝ վերջին գատնալսումների հետ կապված գործը (նկատի ունի ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի գաղտնալսումը, Aysor.am), որը կեղտոտ գատնալսում էր ու հարիր չէր, որ արվեր, բայց դրա հետ կապված մենք տեսանք, որ դատական իշխանությունը այսօր, մեղմ ասած, անկախ չէ: Ինչպես նախկին իշխանության ժամանակ իմ զեկույցներում հայտարարել եմ, որ դատական իշխանությունը գործադիրի ներբանի տակ է գտնվում, այժմ էլ նույն բանը կրկնում եմ», - ասաց նա:
Պաշտպանն ընդգծեց, որ դատական արդարադատությունը Մանվել Գրիգորյանի մասով այս պահին կաղում է՝ ընդգելով, որ առողջական իրավիճակից ելնելով և կալանքը չփոխելով՝ Գրիգորյանը դանդաղ մահանում է: