10/11/2018 13:37
Սիրիայում գնդակոծության հետևանքով բանակի 6 զինվոր է զոհվել
Հալեպ, Համա և Լաթաքիա նահանգներում տեղի ունեցած գնդակոծության հետևանքով զոհվել է սիրիական բանակի վեց զինծառայող, ևս 5-ը՝ վիրավորվել:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:
Ռուսական կողմը Հալեպում չորս հրթիռ է արձանագրել, չորսը` Համայում, մեկը՝ Լաթաքիայում:
«Ռմբակոծության հետևանքով վեց զոհ է գրանցվել և 5 վիրավոր», - ասվում է զեկույցում: