12/12/2018 12:03
Ոստիկանությունը Ստրասբուրգի տաճարի մոտ հատուկ գործողություն է իրականացնում
Ստրասբուրգի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում քաղաքի տաճարի մոտակայքում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով վկաներին:
Գործողության մանրամասները չեն հաղորդվում: Վկաներից մեկի համաձայն` ոստիկանությունը շրջափակել է այն վայրը, որտեղ նախօրեին տեղի է ունեցել հրաձգություն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն ցավակցություն է հայտնել Ստրասբուրգում հրաձգության հետևանքով մահացածների ընտանիքներին:
Ստրասբուրգի կենտրոնում Սուրբծննդյան տոնավաճառում դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել հրաձգություն որի հետևանքով մահացել է 3 մարդ, ևս 12-ը՝ վիրավորվել: