12/12/2018 13:53
Լեհաստանում դեղին բաճկոններով ֆերմերները ճանապարհ են փակել
Լեհաստանում դեղին բաճկոններով ֆերմերները Վարշավայի մոտակայքում ճանապարհ են արգելափակել, հայտնում է RMF FM ռադիոկայանը:
«Դրոշներով մի խումբ ֆերմերներ չորեքշաբթի փակել են Բրվինովա Մազովեցկու շրջանում A2 ավտոմայրուղին», - նշում է աղբյուր:
Ֆերմերները պահանջում են խոզի աֆրիկյան ժանտախտի հետ կապված իրենց խնդիրների լուծում: Մասնավորապես, նրանք ցանկանում են փոխհատուցում խոզերի անկման համար: